Սանահին գյուղում մոտ 15 մետր երկարությամբ պատը փլուզվել է և վնասել գազատար խողովակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

l-0x136wh-1600x932z-0.4912

Մարտի 22-ին՝ ժամը 13։40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղում պատ է փլուզվել և վնասել գազատար խողովակը։

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցում պատը (մոտ 15 մետր երկարությամբ) փլուզվել է և վնասել գյուղը սնուցող գազատար խողովակը. գազամատակարարումը դադարեցվել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ամրակապման աշխատանքներ։

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և վերանորոգել գազատար խողովակը. գյուղի գազամատակարարումը վերականգնվել է:

--00—ՅՄ