Իսրայելը համաձայնել է բանտարկյալներին պատանդների հետ փոխանակելու գործարքին, սպասում է պատասխանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1133161

Կատարում ընթացող բանակցությունների վերջին փուլի արդյունքներով Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին, որի շրջանակներում Իսրայելում բանտարկված շուրջ 700 պաղեստինցիներ կփոխանակվեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող 40 իսրայելցի պատանդների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ի վերլուծաբանը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի պատասխանը կարող է տևել մեկից երեք օր։

Ըստ հրապարակման՝ 700 բանտարկյալներից 100-ը, որոնց Իսրայելը համաձայնել է ազատ արձակել, դատապարտված են ցմահ ազատազրկման Իսրայելի քաղաքացիների սպանելու համար։

Ըստ CNN-ի վերլուծաբան Բարաք Ռավիդի՝ առաջարկը ներկայացրել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Բիլ Բըրնսը, որը Դոհայում էր, որտեղ միջնորդների միջոցով բանակցություններ են ընթանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ