ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Սանկտ Պետերբուրգի բնակիչ Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են Պուլկովո օդանավակայանում, փոխանցում է kommersant.ru-ն։
Ըստ հրապարակման՝ նա մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Ավելի վաղ Նիկոլայ Կոնաշենոկը սոցիալական ցանցերում մի քանի գրառում էր կատարել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին։
Նրա խոսքով՝ հրապարակումները հանրության կողմից ընկալվել են որպես ահաբեկչությանն աջակցող։ «Ներողություն եմ խնդրում բոլորից։ Ես չեմ աջակցում ահաբեկչությանը. Կատարվել է հրեշավոր հանցագործություն, որի համար մենք բոլորս սգում ենք»,- ասել է Կոնաշենոկը։ Նրա գրառումներն այժմ ջնջվել են։ Նրանց սքրինշոթները նախկինում հրապարակել էին մի շարք Telegram ալիքներ։
--00—ԼՀ