Թրամփը ցանկանում է առողջացնել իրավիճակը Ուկրաինայում, Զելենսկին խոչընդոտում է բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ԳԳ
Թրամփը ցանկանում է առողջացնել իրավիճակը Ուկրաինայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խորհրդակցության ժամանակ։ Նա հայտարարել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն հնարավորինս արագ ցանկանում են խաղաղություն հաստատել Ուկրաինայում, իսկ Զելենսկին խոչընդոտում է դրան։

«Զելենսկին թունավոր կերպար է Ուկրաինայի զինված ուժերի և ընդհանուր առմամբ հասարակության համար»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահը նշել է, որ Զելենսկին իրեն փակուղի է մտցրել՝ հրաժարվելով բանակցել Ռուսաստանի հետ։ 

ՌԴ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի պետականության պահպանմանը․ կարևոր է, որ ուկրաինական տարածքը չօգտագործվի Մոսկվայի համար որպես սպառնալիք։

«ՌԴ-ն և ԱՄՆ-ն հնարավորինս արագ ցանկանում են խաղաղություն հաստատել Ուկրաինայում, իսկ Զելենսկին խոչընդոտում է դրան»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը։ 

--00—ՍՊ