ԿԿՀ-ն վարչական վարույթ է հարուցել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի նկատմամբ․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

դդ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ է հարուցել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի նկատմամբ։

«Փաստինֆոյի» հաղորդմամբվ՝ վարույթը հարուցվել է «Հետք» լրատվականի՝ «Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ» հրապարակման հիման վրա իրականացված ուսումնասիրություններով։

Հրապարակման համաձայն՝ Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Դալլաքյանի մայրն է։

 Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ