ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ փետրվարի 21-ին Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որին այցելեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, բարեկամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, հասարակական-քաղաքական, գործարար շրջանակներ։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Փետրվարի 23-ին Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ: Նույն օրը նրանք մասնակցել են Հայաստանի վետերանների միավորման շենքում Մարշալ Բաղրամյանին նվիրված հուշաքանդակի բացման արարողությանը։
--00—ՍՊ