Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ss

Փետրվարի 24-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հարժիս-Շինուհայր ճանապարհին բուք է։

Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի,  Ախուրյանի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին,  Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


 

--00—ՍՊ