ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Ապրիլի 10-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին 24News-ին հայտնեց ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը։
Բուժզննմամբ բժիշկները պարզել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա, ինչի պատճառով կալանավորված անձը հիվանդանոցի բակում՝ ազատազրկված անձանց տեղափոխող մեքենայի մեջ, կատարել է ինքնավնասում։
Դեպքի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։
--00—ԼՀ