ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինան պետք է որոշի իր համար ընդունելի խաղաղության շրջանակը, հաղորդում է Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին իրադարձությունները։ Վարչապետը (Հունաստանի - խմբ.) հաստատել է, որ Ուկրաինան է պետք է որոշի Ուկրաինայի համար խաղաղության ընդունելի շրջանակը, և որ առանց Ուկրաինայի ոչինչ չի կարող որոշվել»,- ասվում է հայտարարության մեջ։
Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միցոտակիսը Զելենսկիին տեղեկացրել է նաև, որ երկուշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, կմասնակցի Կիևի կողմից կազմակերպված առաջնորդների համաժողովին։
--00—ՅՄ