ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը կիրակի նիստ կանցկացնի Իսրայելի խնդրանքով:
Թել Ավիվը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իրանի հարձակումն Իսրայելի վրա և Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել ահաբեկչական կազմակերպություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։
--00—ԼՀ