ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ բրիգադի գեներալ Բ.Չ.-ն և իր պայմանագրային անձնակազմը իրենց ծառայողական մեքենաներով մարդկանց մաքսանենգ ճանապարհով տեղափոխում են Սիրիայի սահման։ Այս մաին հայտնում է ermenihaber.am-ը։
ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այս գործով ներգրավված պայմանագրային անձնակազմի պայմանագրերը չեղյալ են հայտարարվել, իսկ բրիգադի գեներալը ազատվել է պաշտոնից։
Դեպքի առնչությմաբ դատախազությունում նախաքննություն է սկսվել և այն ընթանում է գաղտնի։
--00—ԼՀ