Ուզբեկստանի նախագահը կայցելի օկուպացված Շուշի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

քա.

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն Իլհամ Ալիևի հրավերով հուլիսի 5-6-ը աշխատանքային այցով կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել օկուպացված Շուշիում։

Միրզիյոևի մամուլի ծառայությունն էլ հայտնում է․

«Մեր պետության ղեկավարը օկուպացված Շուշի (խմբ․) քաղաքում կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «Տրանսպորտային կապի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցով կայուն ապագայի կառուցում» թեմայով։

--00—ԼՀ