Լեմկինի ինստիտուտը դատապարտում է ՀՀ-ում ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Screenshot_2

Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, դատապարտելով տարբեր երկրներում խաղաղ հավաքների նկատմամբ ոստիկանության բռնությունները։ Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանական ապօրինի բռնի ուժի կիրառմանը։

«Լեմկինի ինստիտուտին գնալով ավելի է սարսափեցնում ոստիկանական ուժերի կողմից ցուցարարների դեմ ուժի կիրառման ուժգնացումը ժողովրդավարական երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում, Վրաստանում, Հայաստանում, Հնդկաստանում և ողջ Եվրոպայում:

Ոստիկանության բռնի մարտավարության կիրառումը, օրենքի քաղաքականացումը և քաղաքական հակառակորդների թիրախավորումը ենթադրաբար ժողովրդավարական և լիբերալ ռեժիմների ներսում ավտորիտարիզմի ոտնձգության անհանգստացնող նշաններ են:

Ոստիկանության կիրառած բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ քաղաքացիական և մարդու իրավունքների խախտում է։ Այն կարող է նաև հիմք ստեղծել հանցագործությունների համար՝ մարգինալացնելով որոշակի համայնքներ, արմատականացնելով լարվածությունը և ընդլայնելով պետության պատրաստակամությունը՝ օգտագործելու դաժան ուժը՝ որպես սոցիալական և քաղաքական վերահսկողության միջոց:

Մենք կրկնում ենք, որ ցեղասպանության կանխարգելումը չի կարող գոյություն ունենալ առանց խոսքի և հավաքների ազատության։ Ազատ խոսքի, հավաքների և բողոքի իրավունքը հիմնարար է ներառական և արդար հասարակությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ