Հոդեյդայի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Capture1

Եմենի արևմտյան Հոդեյդա քաղաքի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է 83 մարդ, ևս երեքը համարվում են անհետ կորած, հայտնում է Al Masirah հեռուստաալիքը՝ հղում անելով Անսար Ալլահի (Հութի) կառավարության առողջապահության նախարարությանը։

Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և 80 վիրավորի մասին։

«Իսրայելի ագրեսիայի հետևանքով Հոդեյդայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումից վեց մարդ զոհվել է, երեքը անհետ կորել են, 83-ը՝ վիրավորվել», - ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

--00—ՅՄ