Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Capture

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, ևս 205 մարդ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին, ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի և 68 տուժածի մասին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում Սուրբ ծննդի տոնավաճառում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։

Կասկածյալը ձերբակալվել է։

Նախնական տեղեկություններով՝ վրաերթը կանխամտածված է եղել, ավտոմեքենան վարել է Սաուդյան Արաբիայում ծնված 50-ամյա Թալեբ Ա.-ն, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում, մասնագիտությամբ բժիշկ-հոգեբույժ է և հոգեթերապևտ:

--00—ՅՄ