ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մարտի 26-ից ի վեր առաջին անգամ նվազել է։ Այս մասին գրում է Reuters գեործակալությունը։
Զոհերի թվի նվազում գրանցվել է ուրբաթ օրը․ զոհվածների թիվը նախորդ օրվա համեմատությամբ 950 զոհերից հասնել է 932-ի, հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը։
Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով վարակակիրների թիվը հասել է 117 710-ի, մահացել է 10 935 մարդ, ապաքինվել՝ 30 513-ը։