ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Իսպանիայում կորոնավիրուսից զոհերի թիվն անցած մեկ օրվա ընթացքում ավելացել է 812-ով՝ համաճարակի սկսվելուց ի վեր ընդհանուր կազմելով ավելի քան 7 հազար մարդ: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը, փոխանցում է Риа Новости-ն:
Մարտի 30-ին գրանցված տվայլաներով՝ Իսպանիայում կա կորոնավիրուսի 85.200 դեպք, վերջին օրվա ընթացքում հաստատված դեպքերի քանակը 6400 է: Համաճարակի սկսվելուց ի վեր մինչ այսօր կորոնավիրուսից մահացել է 7340 մարդ: Ծանր վիճակում գտնվող հիվանդների քանակը շարունակում է աճել, վերակենդանացման բաժանմունքում կա 5200 մարդ. առողջացածների թիվը 16.800 է:
Նշենք, որ Մադրիդում համաճարակի սկսվելուց ի վեր վարակի 24.000 դեպք է հայտնաբերվել, որից՝ 3.400-ը՝ մահվան ելքով:
Հիշեցնենք, որ Իսպանիան Եվրոպայում երկրորդ տեղում է կորոնավիրուսից զոհերի թվով և հիվանդության բացահայտված դեպքերով: