ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով միակողմանի փակ է լինելու Է. Հասրաթյան փ. - Ուլնեցու փ. խաչմերուկից մինչև Է. Հասրաթյան փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
2-րդ փուլով փակ է լինելու Մինաս Ավետիսյան փողոցը:
--00—ՅՄ