ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Դուշանբեում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

.
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Դուշանբեում։ Այս մասին հայտնել է համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Ալմաթիում կայացած ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
 
«Որոշում է կայացվել արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում», – ասել է Լեբեդևը ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
 

--00--ԱՀ