Ավտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

5461016518927183708

 Ամիօ բանկը տրամադրում է ավտովարկ` առանց միջնորդավճարների և պարզեցված գործընթացով:

Վարկը տրամադրվում է և´ առաջնային, և´ երկրորդային շուկայից ավտոմեքենա ձեռք բերելու համար:

Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են`

• կանխավճար` սկսած 10%-ից

• տարեկան տոկոսադրույք՝ 13.7%-15% (փաստացի տոկոսադրույք՝ 14.6% -17,1%)

Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են՝

• կանխավճար` սկսած 20%-ից

• տարեկան տոկոսադրույք` 14.9%-16% (փաստացի տոկոսադրույք՝ 15.9%-18.4%)

Ամիօ բանկով ավտովարկ ստանալու համար պարտադիր չէ ունենալ գրանցված եկամուտ` 50% և ավելի կանխավճարի դեպքում վարկի ձևակերպումը կիրականացվի առանց եկամուտների վերլուծության։

Վայելիր ազատ շարժվելու հաճույքը՝ օգտվելով Ամիօ բանկի կողմից առաջարկվող շահավետ վարկային պայմաններից: 

Երազանքը մոտ է, դիմի´ր այսօր:

Մանրամասներին ծանոթացիր այստեղ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից 

 

--00—ԱՊ