Նիկոլի մոտ Վազգեն Սարգսյանի որոշ թիմակիցներին նյութական շահն է միայն պահում. Ալբերտ Բազեյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ես ունեմ հստակ տեղեկություններ, որ 2020-ի պատերազմը եղել է պայմանավորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, որի նպատակն Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին փոխանցելն է եղել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Երևանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը, որ շուրջ վեց ամիս անցկացրել է կալանքի տակ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։

 Ինքը՝ Բազեյանը, ստահոդ է որակում այդ մեղադրանքները։ «Ըստ ԱԱԾ մեղադրական եզրակացության, ես ու ևս յոթ-ութ հոգի սեպտեմբերի 23-ին պետք է իբր բարձրանայինք կառավարության շենք ու ոչնչացնեինք Նիկոլ Փաշինյանին՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշը։ Բնականաբար, դա սուտ է։ Ինչ իմաստ ունի դա անել, եթե պառլամենտում հետո վարչապետ է դառնալու ՔՊ մեծամասնություննից մեկը՝ Միրզոյան, Պապիկյան և այլն», - ասել է նա։

 Հարցին, թե ինչպես եք բացատրում Երկապահ կամավորական միության՝ իշխանություններին անվերապահ սատարելու այս քաղաքականությունը, նա նշել է, թե ցավոք ԵԿՄ-ն դարձել է գործիք, իշխանության ուժային հենարան։

 Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ