Փաշինյանին ոչ թե պետք է ֆիզիկապես ոչնչացնել, այլ դատել. նա չլինի, կգա իր թիմից մեկնումեկը. Բազեյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ինձ առաջադրված մեղադրանքը, թե ես իբր ցանկացել եմ ֆիզիկապես ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին, սուտ է։ Այս մասին Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, որը երկար ժամանակ գտնվում էր կալանքի տակ հենց այս մեղադրանքի շրջանակներում։

Ըստ Բազեյանի, եթե անգամ «Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնեն», նրա փոխարեն կգա ՔՊ-ից որևիցե մեկը։ «Ուրեմն, նրանց պետք է ոչ թե ոչնչացնել, այլ դատել», - հավելել է նա։ 

Ալբերտ Բազեյանը նաև հայտարարել է, թե անհրաժեշտ է ազգային-պետական բոլոր կարող ուժերի միավորում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ