«Սպասում ենք անմեղության հաստատմանը»․ Ալբերտ Բազեյանի տնային կալանքի ժամկետը չի երկարացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

39e9a07868a704f6f84467871a9ff323_1695535025.thumb_.

Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանն ազատ կարձակվի։ Նրա տնային կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն քննիչը չի ներկայացրել, տնային կալանքի ժամկետն էլ՝ լրացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Բազեյանի մասնակցությամբ տևական շամանակ գործողություններ չեն իրականացվել, հունիս ամսին առերեսում է եղել, որի ընթացքում հերթական անգամ հերքվել է Բազեյանի առնչությունը։

Ի դեպ, մեկ ամսից լրանում է գործի հարուցման մեկ տարին․դեռ պարզ չէ՝ վարույթն իրականացնող մարմինը կկարճի գործը, թե կուղարկի դատարան։ Փաստաբանը նշում է՝ սպասում են անմեղության հաստատմանը։

--00—ՅՄ