ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«Ադրբեջանը անհանգստացած է, քանի որ ՀՀ կառավարությունը և նրա զինուժը իրականացնում է լայնածավալ ծրագրեր մեր բոլորի անվտանգության մակարդակը մեկ և մի քանի աստիճան բարձրացնելու համար»։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է Ադրբեջանի անհանգստության պատճառը։
Ըստ Քոչարյանի, Ադրբեջանի անհանգստությունը շատ բնական է։
«Ադրբեջանը 90-ականների պատերազմի ընթացքում ունեցել է անհաջողություններ պարտության տեսքով, 44-օրյա պատերազմում արձանագրեց հաջողություն հաղթանակի տեսքով, իսկ հիմա ունի անհանգստություն, թե ապագայում ի՞նչ է լինելու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ