Ագնեսա Շահնազարյանը՝ «լափամանից կտրվելու», երկրում տիրող իրավիճակի, թատրոնների և սերիալների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է թատրոնի և կինոյի տաղանդաշատ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։ «Ես իմ կյանքում խաղացել եմ բազմաթիվ վատ դերեր, դրա համար պիտի մարդուն ծեծե՞ն», - իր խոսքում նշում է դերասանուհին` անդրադառնալով դերասանին դերով ընկալելու հասարակական մոտեցմանը։ 

Դերասանուհու հետ քննարկվել է նաև երկրում տիրող իրավիճակը, մարտահրավերներն ու ձևավորված մթնոլորտը․ «Երբ որ ինձ քննադատում են, ասում են՝ «լափամանից կտրվեց», այդ կանանց ուզում եմ ասել՝ լավ է, որ լինեինք էն ժամանակներում, ես չունենայի աշխատանք, բայց ունենայինք պետություն, սահմաններ ու Արցախ»։ 

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել դերասանուհու՝ հաճախ ԱՄՆ մեկնելու, թատրոններում այլևս չաշխատելու մանրամասներին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Ասատուր Ասլանյան

 

 --00—ԱՊ