Սրբազան հայրը հորդորում է հավատքով զինվել, պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

;


Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող  «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության, հայտնում են Շարժման տելեգրամ ալիքից։ 

«Սրբազան հայրը հորդորում է բոլորին հոգով, հավատքով և աղոթքով զինվել, և պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակին։ 
Եվ թող ամենակարող Տերն ուղղի մեր ընթացքը դեպի արդարություն և դեպի հաղթանակներ։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված

Մեր Տիրոջ շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու համբույրը լինեն բոլորիդ հետ»։ 


 

--00—ՍՊ