Թուրքիայում ուղևորափոխադրող ավտոբուսը գլորվել է ձորը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

photo_2024-10-11_10-53-07

Թուրքական «Cizre İtimat» տուրիստական ընկերությանը պատկանող ավտոբուսը Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Աֆյոն նահանգի Չայ շրջանում կողաշրջվելով, ընկել է ձորը:

Ուղևորափոխադրող ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է վիրավորվել, վերջիններս հոսպիտալացվել են:

Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD), ինչպես նաև փրկարարական և ոստիկանական բրիգադներ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ