ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Կառավարություն-խորհրդարան այսօրվա՝ մարտի 25-ի հարցուպատասխանի սկզբում Նիկոլ Փաշինյանը բավականին հանգիստ էր, սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերի մի մասից հետո սկսեց հունից դուրս գալ, գոռգոռալ, տարօրինակ շարժումներ անել և վերհիշել նախկին երեք նախագահներին իր առաջարկած և մերժում ստացած բանավեճը:
Yerevan.Today-ը երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին խնդրեց մեկնաբանել Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից պահվածքը:
«Դրա ելույթի վերջին հատվածից ակնհայտ է, որ բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի: Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է:
Իսկ ընդհանրապես, օղին դեղերի հետ չի կարելի խառնել»,- կարճ արձագանքեց Բագրատ Միկոյանը:
--00—ՍՊ