ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Ուղի գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, ինչի հետևանքով կա մահացած քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ