ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Ցավոք սրտի, այսօր բոլորը՝ թե' ընդդիմությունը, թե' իշխանությունը, պատրաստվում են հերթական ընտրություններին։ Դա կլինի արտահերթ, թե հերթական՝ ապագան ցույց կտա, չի բացառվում, որ 2025 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում ունենանք խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, տնտեսագետ Դավիթ Անանյանը։
«Ռազմավարական կամ մարտավարական տեսանկյունից այսօրվա իշխանությունները կարող են այդ ընտրությունները նշանակել, որպեսզի ընդդիմությունը, օրինակ, կոնսոլիդացիայի ժամանակ չունենա։ Խնդիրը իշխանափոխությունն է, բոլորն են այդպես ձևակերպում խնդիրը», - իր խոսքում նշել է Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ