Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News 

photo_2024-11-17_19-49-04

Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին ԻԻՀ իշխանությունների որոշումից, որը վարորդները պարտավոր են գնել Հայաստան վերադառնալիս:

Գոյություն ունեցող կանոնների համաձայն ՝ հայկական բեռնատարները պետք է Իրան մտնեն առանց վառելիքի, իսկ հետ վերադառնան լիքը բաքերով։ Վերջերս, սակայն, Իրանը մեկուկես անգամ բարձրացրել է դիզելային վառելիքի գները։

Վարորդները նաեւ դժգոհ են, որ Իրանի տարածքում հսկիչ-անցագրային միջոցառումներ անցնելու համար տրվող կտրոնները միայն պարսկերեն են եւ չունեն հայերեն կրկնօրինակներ:

Հայաստանի ՊԵԿ-ը իրավիճակը դեռ չի մեկնաբանել։

--00—ՅՄ