Վահան Կոստանյանը ԱՄԷ պետնախարարի հետ անդրադարձել է փոխգործակցության խորացման համար առկա ներուժին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot_12

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։

Երկուստեք ընդգծվել է բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել երիտասարդության, կրթության, առողջապահության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:

--00—ՅՄ