ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, բայց «ամենավատը դեռ առջևում է»․ Կոսաչով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2024-12-08_13-54-13

Սիրիացիները ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմը, դժվար թե Ռուսաստանը նման պայմաններում աջակցություն ցուցաբերի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։

«Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, եթե անհրաժեշտ լինի, սակայն սիրիացիները ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմը», - գրել է նա իր Telegram-ի ալիքում։

Կոսաչովը Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է «ողբերգություն բոլորի համար»։

«Եվ մեզ՝ ռուսներիս համար, առաջնահերթ խնդիրն է ապահովել մեր հայրենակիցների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ դիվանագետների և նրանց ընտանիքների, և, իհարկե, զինվորականների անվտանգությունը, ովքեր այնտեղ են գտնվում հանուն Սիրիայի, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության»,- նշել է Դաշնային խորհրդի փոխխոսնակը։

Նրա կարծիքով՝ Սիրիայում «ամենավատը դեռ առջևում է»․ «Սիրիան շատ դժվար պատմություն է, այս կամ այն ​​կերպ քաղաքացիական պատերազմը չի ավարտվի այսօր, կա չափազանց մեծ բախում, այդ թվում՝ բացահայտ ահաբեկչական խմբավորումները»:

--00—ՅՄ