ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Եթե ընդդիմության ուժը չի հերիքում, որ ՔՊ-ականները չթպրտան, օր առաջ պետք է դաշտն ազատի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Մեր զրուցակիցը, խոսելով ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումների մասին, նշեց, թե ինչո՞ւ է ԱԱԾ֊ն պատասխանատվության ենթարկում լրտեսներին, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ ոչ, նա էլ է գաղտնի տեղեկություն տվել Ադրբեջանին։
Ղազարյանի համոզմամբ, Փաշինյանն ավելի մեծ մասշտաբի հանցագործություն է արել, որն ԱԱԾ-ն չի բացահայտել, ինչը զարմանալի է։
Բանախոսի կարծիքով, եթե ընդդիմադիրները կարծում են, որ իրենց ուժերը չեն հերիքում, ապա մեկ օր շուտ դաշտը պետք է ազատեն, քանի որ այս իշխանությանն իրական հակակշիռ է պետք։
Մանրամասները՝ տեսանյութում։