ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Ադրբեջանը ոտքերը սրբում է մեր ազգային արժանապատվության և ժողովրդի շահերի վրա, պարտվածից կորզում են ամեն ինչ։ Պետք է սթափվել, վերջ տալ այս ամենին, սա Հայաստանի թրքացումն է, համախմբում է պետք, որ երկիրը փրկենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Խոսելով ներքին խնդիրների մասին, պատգամավորն ընդգծեց, որ Փաշինյանը ուզուրպացնում է ՏԻՄ-երը, Գյումրիում տեղի է ունենում հերթական արարը։ «Փաշինյանն անձնական անվտանգությունը պահելու խնդիր ունի, նրանց ճակատին դաջված է իրենց անունը, պատասխանատվության առջև են կանգնելու։ Թիմում խիզախումի նշույլները Փաշինյանի կողմից սաստվում են, «Աղազարյան օպերացիան» ցուցիչ է։ Բոլորին լռեցնում և կերակրում է, նրանք համարձակություն չունեն ըմբոստանալու և իրենց կարծիքը հայտնելու»,-հավելեց պատգամավորը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ