ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News
ՔՊ-ում մեկը մյուսի ապրելը չի ուզում, խմբերի են բաժանված: ՔՊ-ն «պիժամայով» շտապեց խմբակցությունից հեռացնել Հակոբ Ասլանյանին, Փաշինյանի կողմից ուժի ցուցադրություն է, իր հրահանգով է եղել, որ րոպեների ընթացքում հեռացնեն, կատարեն ու զեկուցեն: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հյուսիսային Կորեա ենք դարձել, մարդու անձնական դաշտ են մտնում, նամակները հրապարակում: ՔՊ-ն «չատերը» ջնջում է, վախեցած են: ՔՊ բոլոր անդամները մեղքերի թողություն պետք է անեն ու ժողովրդին պատմեն՝ ինչ հաղորդագրություններ են ստացել, եթե չանեն, իրենց հերթն էլ է գալու, իրենց «դուռն է չոքելու», երբ Աղազարյանին ու Ասլանյանին «խփում են», իրենց տեղը չի ամրանում»,- ավելացրեց Դանիելյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ԱԺ նիստի ժամանակ Փաշինյանն ասաց, որ «Դանիելյանին նախկինում չի տեսել պայքարելիս», պատգամավորը պատասխանեց, որ Փաշինյանի հետ նույն քաղաքից են և ճանաչում են իրար. «Մինչև վարչապետ դառնալը իմ սրճարանում շատ է եղել, իր աջակիցները մի քանի անգամ ուզեցել են հանդիպում կազմակերպել Փաշինյանի հետ, չեմ գնացել, չեմ ցանկացել իր կողքը կանգնել ու ճիշտ էի: Թող գնան Իջևան, հարցնեն՝ ես ինչ եմ արել, թույլ չեմ տա՝ նսեմացնեն իմ աշխատանքը»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ