ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխանը՝ մեկնաբանելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունները։
«Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը ոչ մի ջանք չի գործադրել՝ համոզելու Հայաստանին գործել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը։ Ադրբեջանի ձեռնարկած միջոցները նախադրյալներ են ստեղծում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Ավելի վաղ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով և կոչ է արել վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Բորելը նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու, և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար։
--00—ՅՄ