Տիրան Խաչատրյանին միգուցե քաղաքական նկատառումներով են կալանավորել, նա հայրենանվեր քաջորդի է․ Քյոխ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Տիրան Խաչատրյանը հայրենանվեր քաջորդի է՝ սկսած Արցախյան առաջին պատերազմից, Քառօրյա ու 44-օրյա պատերազմները ևս ներառյալ։ Չգիտեմ, թե մեղադրանքի դրվագները կոնկրետ պատերազմական որ դրվագների մասին են։ Այս մասին այսօր Մայր Աթոռի բակում՝ Սուրբ Ծննդյան պատարագի ավարտին, 24News-ի հետ զրույցում ասաց լեգենդար զորահրամանատար Կարեն Ջիլավյանը։

«Չգիտեմ, թե կոնկրետ պատերազմական որ դրվագին է վերաբերվում Տիրան Խաչատրյանի մեղադրանքը, փակգծերը բացված չի, չգիտեմ։ Ըստ ինձ՝ Տիրան Խաչատրյանը չէր կարող այնպիսի քայլեր աներ, որ կվտանգեր զինվորների կյանքը, ես իրեն որպես Քրիստոսի հետևորդ ու հմուտ զինվորական եմ ճանաչում։ Միգուցե քաղաքական նկատառումներ են կալանավորել Տիրան Խաչատրյանին, իսկ 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմին տեղյակ չեմ», - նշեց Կարեն Ջալավյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 --00—ԱՊ