Խաչատրյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան․ Pastinfo

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

դդ



Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Նրա փոխանցմամբ՝ դատարանը կալանավորման որոշմամբ մեկ հիմք է մատնանշել՝ խոչընդոտման ռիսկը, որը չի կարող առկա լինել այն դեպքում, երբ նախաքննությունը գրեթե 5 տարի է, ինչ ընթանում է։ Հիմնավոր կասկածը, պաշտպանի դիտարկմամբ, ևս բացակայում է, Տիրան Խաչատրյանն առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, սակայն, նկատի ունենալով, որ պաշտպանության կողմը կաշկանդված է նախաքննական և ռազմական գաղտնիքի ռեժիմով, այդ առումով մանրամասներ հայտնելուց պաշտպանը զերծ մնաց։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ