ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Մինչ Ալիևը մեր երկիրը կանգնեցնում է «ինքնասպանություն կամ սպանություն» երկընտրանքի առջև, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, թե Հայաստանում կյանքը եռում է։ Այդ մասին հայտարարել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը․
»Ավելին, նա հայտարարում է, թե իր քննադատներն ուզում են Հայաստանում կյանքը կաննգնի և տիրիր պատերազմի տրամադրությունը։
Թե ինչ «խաղաղություն» է կառուցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, բոլորին է պարզ։ Դա ամեն ինչ է՝ զիջողականություն, հարմարովողականություն, պարտություն, կապիտուլյացիա… Ամեն ինչ, բացի խաղաղությունից։
Մինչդեռ իրական խաղաղությունն արժեք է, որ պետք է նվաճել։ Ինչպես նշում է Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, կեղծ խաղաղությունը, որով մեզ կերակրում են, հոգևոր կաթվածահարություն է։ «Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում։ Խաղաղությունը չի՛ ենթադրում ճահճացում։ Այո, խաղաղությանը այլընտրանք չկա, բայց խաղաղությունը պետք է լինի ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղություն։ Չկա հաղթանակ, չի՛ կարող լինել խաղաղություն», - հավելել է Սրբազանը։
--00—ՍՊ