Տավուշի մարզից հեռացել է 216 ընտանիք, 1050 արցախցի․ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

դդ
Տավուշի մարզից հեռացել է 216 ընտանիք, 1050 արցախցի: Հայտնում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
 
Նա Տավուշի մարզպետարանից տեղեկացել է, որ 2023 թվականի աշնանը Արցախից բռնագաղթածներից Տավուշի մարզում բնակություն է հաստատել 2970 անձ (780ընտանիք): Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում է արել ներկայումս Տավուշի մարզում բնակվող արցախցիների թվի վերաբերյալ; Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում 2025 թվականի հունվարի 8-ի դրությամբ կա ԼՂ-ից բռնի տեղահանված 564 ընտանիք (1920 անձ)»:
 
«Անցած ժամանակաշրջանում Տավուշից հեռացել է 216 ընտանիք, 1050 անձ։ Խիստ մտահոգիչ թվեր են»,- նշել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

 

 


--00—ՍՊ