Թուրքիան ԵՄ 200 դիտորդների ոտքերը կջարդի, կուղարկի Եվրոպա, Սյունիքը չգրավելու զսպող ուժը Իրանն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի գա, քանի որ ՀՀ օլիգարխիկ համակարգը լավ փող է աշխատում, նրանք դիմադրություն ցույց կտան, Փաշինյանն ուզենա էլ՝ չի կարող։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ 

Խոսելով Սյունիքի հարցով Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին, քաղտեխնոլոգը ընդգծեց, որ Ադրբեջանը եթե հայտարարում է և չի հարձակվում, նշանակում է, որ իրեն խանգարում է Իրանը․ «Եթե Թուրքիան ու Ադրբեջանը մեկ վայրկյան վստահ լինեն, որ Իրանը չի խանգարելու, երկու կողմից՝ Նախիջևանից և Լաչինից, կմտնեն, Սյունիքն ամբողջությամբ՝ Վայոց ձորի հետ միասին, կվերցնեն։ Թուրքերը 200 ԵՄ դիտորդների ոտքերը կջարդեն, կուղարկեն Եվրոպա և այնտեղից ոչ մեկ չի կարող ասել, թե ինչի՞ արեցիք, նրանք Թուրքիայից կախում ունեն, գազ են գնում, նրանց զսպում է Իրանը»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ