Թրամփը կարծում է, որ Կանադան ամբողջովին կախված է ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Kanada

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Կանադան լիովին կախված է ԱՄՆ-ից, ուստի չի կարող լինել ինքնիշխան պետություն։

«Կանադան լիովին կախված է մեզանից, և, հետևաբար, այն չի կարող լինել առանձին պետություն», - շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի առաջնորդը։ «Մենք տարեկան 250 միլիարդ դոլար ենք կորցնում Կանադայում: Ես կարող էի դա դադարեցնել մեկ օրում, և Կանադան գոյություն չունենա որպես անկախ երկիր», - ասել է Թրամփը:

Թրամփը պնդում է, որ Կանադան «տարիներ շարունակ օգտագործել է Միացյալ Նահանգները իր շահի համար»: «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Առանց մեր սուբսիդիաների Կանադան իրականում գոյություն չունի»,- կարծում է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նախկինում բազմիցս արտահայտվել է Կանադայի՝ որպես 51-րդ նահանգ ԱՄՆ-ին միանալու օգտին՝ խոստանալով նրան այդ դեպքում ռազմական և այլ օգուտներ։ Կանադայի պաշտոնյաները, ներառյալ հեռացող վարչապետ Ջասթին Թրյուդոն, պնդել են, որ դա երբեք տեղի չի ունենա:

--00—ՅՄ