ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենար Միացյալ Նահանգները, եթե Կանադան միանար երկրին: Նա քարտեզ է հրապարակել Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Կանադան և Միացյալ Նահանգները նույն գույներով են, այդպիսով ձևավորելով մեկ երկիր, որը կոչվում է Միացյալ Նահանգներ:
Թրամփը կարծում է, որ նման միությունը Կանադային ոչ միայն տնտեսական կայունություն կբերի, այլև կպաշտպանի այն արտաքին սպառնալիքներից, որոնք, ըստ նորընտիր նախագահի, գալիս են «ռուսական ու չինական նավերից»։
--00—ՅՄ