Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել են ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ գողացողները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

photo_2025-01-26_15-59-29

Հունվարի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 52-ամյա Վահրամ Մ․-ն և հայտնել, որ Մոսկովյան փողոցի 15 հասցեում գողացել են իր «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և ևս մի քանի ավտոմեքենաներից փորձել են կատարել գողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Գևորգ Մ․-ն նախնական համաձայնության գալով Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Մ․-ի հետ, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 15 հասցեից և հարակից հասցեներում կայանված ավտոմեքենաներից մասնավորապես «Kia» մակնիշի ավտոմեքենայի երկու հայելիների ապակիները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելու ապակին, «Toyota» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելու ապակին և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային հայելու ապակին, իսկ աջ կողային հայելու ապակին վնասել են:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Մոսկովյան փողոցի 15 հասցեի մոտից ավտոմեքենաների կողային հայելիները գողանալու հիմնավոր կասկածով ձերբակալել և Մարաշի բաժին են տեղափոխել Գևորգ Մ․-ին և Անդրանիկ Մ․-ին:

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

--00—ՅՄ