Քաշքշուկ՝ Մոսկվայից Սուրգուտ թռչող ինքնաթիռում. կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

.
.

Մոսկվայից Սուրգուտ թռչող ինքնաթիռում տղամարդը քաշքշուկ է սկսել: Այս մասին Риа Новости-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ Ուրալի դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից։    Գերատեսչության տվյալներով՝ Մոսկվա-Սուրգուտ չվերթի երկու ուղևորների միջև վիճաբանության մասին տեղեկությունը Սուրգուտի օդանավակայանի ոստիկանության բաժին է ստացվել այսօր՝ Մոսկվայի ժամանակով 02:10-ին։

Ժամանած տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ծեծկռտուքի երկու մասնակիցներին՝ 1982 և 1983 թվականներին ծնված տղամարդկանց։
 

--00--ԱՀ