Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները uանձազերծել են համացանցային արշավ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

455048578_26265928839721766_4064935674966292229_n

Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները սանձազերծել են համացանցային արշավ, որի նպատակն ընտրությունների տապալումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները սանձազերծել են մեկ կենտրոնից կառավարվող համացանցային արշավ։ Արշավի մասնակիցները, որոնց թվում են հանրային ծառայողներ, սոցցանցերի իրենց էջերում հրապարակում են հայհոյանք պարունակող նույնաբովանդակ տեքստ։

Ակնհայտ է, որ իշխող ուժի համակիրների ու հանրային ծառայողների ներգրավմամբ այս կազմակերպված խուլիգանականությունը գտնվում է ոչ թե ընտրական, այլ քրեական օրենսդրության տիրույթում։

Այն ունի քաղաքական պայքարը «ռազբորկաների» վերածելու սադրիչ միտում, որի վերջնանպատակը թերևս ընտրությունների տապալումն է ու ՔՊ-ական չընտրված քաղաքապետի ԺՊ-ի պաշտոնավարման երկարացումը»,-գրել է նա։

--00—ՅՄ