Կրասնոդարում երեք օրով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

,

Կրասնոդարում երեք օրով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, գրել է «МК на Кубани» պարբերականը։  Քաղաքի ղեկավար Եվգենի Նաումովը հայտնել է, որ Կուբանի մայրաքաղաքի օպերատիվ ծառայությունները պատրաստվել են վատ եղանակին։ Այսօր Կրասնոդարում մոլեգնում է փոթորկուն քամի, գիշերը ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով զրոյից ցածր նիշի, իսկ փետրվարի 16-ից սպասվում են առատ տեղումներ՝ հորդառատ անձրեւներ եւ ձյուն։

Եվգենի Նաումովն ավելացրել է. «Հարգելի կրասնոդարցիներ եւ Կուբանի մայրաքաղաքի հյուրեր, զգույշ եղեք: Ավելի լավ է մնացեք տանն ընտանիքի հետ»:

--00--Ա Հ