ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Մյունխենում հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է վերաբաշխի որոշակի ռեսուրսներ՝ ապահովելու Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակությունը:
Կալլասը նախկինում բազմիցս հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է ապահովի Ուկրաինայի հակամարտությունում հաղթանակը։
«Մենք այժմ գտնվում ենք կրիտիկական կետում, երբ ուկրաինացիները որոշել են, որ հակահարված կտան: Եվ մեզ միակ խնդրանքը վերաբաշխելն է որոշ ռեսուրսներ, օգնել նրանց պայքարել ագրեսորի դեմ, որպեսզի մենք ստիպված չլինենք անհանգստանալ պատերազմի համար այստեղ, այս գեղեցիկ վայրում»,- ասել է նա։
--00—ՅՄ