ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Եվրոպացի պաշտոնյաներն աշխատում են Ուկրաինային ռազմական օգնության նոր մեծ փաթեթի շուրջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ Եվրամիությունը կարող է Կիևի իշխանություններին ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտնել Գերմանիայում փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Փարիզում կկայանա Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ԵՄ-ն հայտարարել է, որ հանդիպման նպատակն է սկսել խորհրդակցություններ եվրոպացի առաջնորդների միջև Ուկրաինայի իրավիճակի և Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ:
--00—ՅՄ